Youtube-ը նոր հնարավորություններ է տալիս հեղինակներին փող վաստակելու համար

Այս տարի VidCon կալիֆոռնիական ամենամյա բլոգերական ցուցահանդեսին YouTube-ը մի քանի նոր հնարավորություններ է ներկայացրել իր նոր հնարավորությունները։

Ալիքների սեփականատերերը կարող են ներկայացնել մինչև 5 տարբեր վճարային ձևաչափ։ Օրինակ՝ անցյալ տարի Youtube-ն ավելացրել էր բաժանորդագրված հետևորդների անդամակցությունը։ Յուրաքանչյուր բաժանորդագրված մարդ կարող էր ստանալ էքսկլյուզիվ կոնտենտ։

YouTube-ն ավելացրել է «սուպեր սթիքերներ», որոնք կարելի է ձեռք բերել հավելյալ վճարի դիմաց։ Հարթակը հայտարարել է, որ դադարեցնում է «YouTube Giving» գործառույթը բետա տարբերակով։

Բացի սրանից YouTube-ում ներկայացված կլինի ուսուցողական փլեյլիստեր, որոնք թույլ կտան հեղինակներին սորտավորել իրենց ալիքի պարունակությունն ըտս գլուխների։ Սկզբնական շրջանում այս գործառույթը հասանելի կլինի Khan Academy, TED-Ed և Crash Course ալիքների համար։