Իլոն Մասկը որոշել է խաչասերել մարդուն համակարգչի հետ

Իլոն Մասկը որոշել է խաչասերել մարդուն  համակարգչի հետ

Neuralink ստարտափի Twitter հաշվում, որը պատկանում է Իլոն Մասին, գրառում է հայտնվել որում ասվում է Սան Ֆրանցիոսկոյում անցկացվելիք միջոցառման մասին։ Միջոցառումը նախատեսված է հուլիսի 16-ի համար։ Ընկերությունը նոր տեխնոլոգիա է փորձում ստեղծել, որը թույլ կտա միացնել մարդու ուղեղը համակարգչին։

Միջոցառումը լինելու է փակ և ընկերությունն առավել մանրակրկիտ է ընտրելու այնտեղ հայտնվողների անունները։

Սակայն, Neuralink-ը օնլայն հեռարձակում, այնուամենայնիվ, կկազմակերպի։ Ընկերությունը հայտնել է, որ կրծողների վրա կատարած հետազոտությունների արդյունքներ կան, որոնք անցկացվել են 2017 թվականին։ 2019 թվականին գիտական ալմանախ էր թողարկվել այս տեխնոլոգիայի մասին։ Այս տարվա մայիսին հայտնի էր դարձել, որ Neuralink -ին հաջողվել է $39 մլն ներդրում բերել ստարտափ։

Թեգեր: app, elon musk, Neuralink, StartUp