Մահացել է համակարգչային գաղտնաբառերի հեղինակը՝ Ֆերնանդո Կորբատոն

Լեգենդար ամերիկացի գիտնական Ֆերնանդո Կորբի Կորբատոն կյանքին հրաժեշտ տվեց հուլիսի 12-ին՝ 93 տարեկան հասակում։

1961 թվականի Կորբատոն ղեկավարում էր համակարգչային՝ ժամանակը տարանջատող համակարգեր՝ ompatible Time-Sharing System (CTSS), մշակող խմբի աշխատանքները։ Սա համարվում էր աշխարհում, առաջին օպերացիոն համակարգի համար մշակված առաջին տեխնոլոգիաներից մեկը աշխարհում։ Տեխնոլոգիան թույլ էր տալիս մի համակարգիչն օգտագործել մի քանի մարդու միաժամանակ։ Այս աշխատանքի համար Կորբատոն ստացել է Թյուրինգի մրցանակ։

CTSS համակարգը հիմք հանդիսացավ նամակների վայրկյանական փոխանակման տեխնոլոգիայի և տեքստերի մշակման համար։ CTSS-ից հետո Կորբատոն սկսեց զբաղվել Multics նախագծով, որի շնորհիվ ի հայտ եկան Unix և այլ C ծրագրավորման լեզուները։