Microsoft-ը կարգելափակի երկու և ավելի տարի չգործածած հաշիվները

Microsoft-ը փոփոխել է սպասարկման կանոնակարգը։ Ընկերությունն այժմ պատրաստվում է արգելափակել այն հաշիվները, որոնք չեն գործածվել ավելի քան 2 տարի։ Փոփոխությունները վերաբերում են նաև Xbox հաշիվներին։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2019-ի օգոստոսի 30-ից։

Նշվում է նաև, որ հաշիվը չի ջնջվի, եթե դրանով երբևէ գնումներ են կատարվել կամ առկա է ներկայումս Microsoft-ի հաշվին գումար։