Ինչպե՞ս խուսափել մարտկոցի պայթյունից

Թվային հետռազոտության կենտրոնի մասնագետները բացահայտել են սմարթֆոնի, համակարգիչների և պլանշետների մարտկոցների պայթյունի հիմնական պատճառները։

Մարտկոցների պայթյունը տեղի է ունենում երեք պատճառով՝ գործարանային խոտան, գերտաքացում և գաջեթների հնություն։

Փորձագետների կարծիքով մարտկոցները, որոնք տեղադրված են գաջեթներում, գերզգայուն են տաքության ու ցրտի նկատմամբ և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, բնականաբար, բացասական են ազդում սարքի վրա։ Ջերմաստիճանի փոփոխության պատճառով մարտկոցը գազ է արտադրում, որից այն ուռչում է և արդյունքում պայթում։ Բայց, մարտկոցը կարող է տաքանալ նաև հարվածներից։ Սա ևս պետք է հաշվի առնել։

Մասնագետները խորհուրդ են տալիս գաջեթները չդնել տաբատի հետևի գրպանում, քանի որ սա ևս նպաստում է մարտկոցի տաքանալուն և շարքից դուրս գալուն։

Հրդեհի դեպքում պետք է անպայման սարքը անջատել վարդակից՝ չհպվելով սարքին։ Սարքը կարելի է նետել ջրի մեջ կամ ծածկել խոնավ բանով։ Սա միայն այն դեպքում, երբ արդեն իրական հրդեհ կա։