Google-ն իր նոր սոցցանցն է փորձարկում

Google-ն իր նոր սոցցանցն է փորձարկում

Google ընկերությունը նոր սոցցանց է ստեղծել, որը հիմա փորձարկման փուլում է։ Նորույթը ստացել է Shoelace անվանումը։

Նորույնթն ունի առաքելություն՝ միավորել նույն հետաքրքրություններն ու նախասիրություններն ունեցող մարդկանց։

Սոցցանցում գրանցվելիս օգտատերը նշում է նախասիրությունները, հոբիները ըստ որի այլ օգտատերեր կկարողանան կապ հաստատել իր հետ։ Օգտատերերը կարող են նաև փնտրել մոտակա միջոցառումները կամ ստեղծել սեփականները։ Միանալով որևէ միջոցառման՝ հնարավոր կլինի քննարկել այն այլ մասնակիցների հետ կամ այլ օգտատերերի հրավիրել, եթե նույնիսկ վերջիններս չեն օգտվում տվյալ սոցցանցից:
Նախագիծը հասանելի է Android և iOS հարթակներում: Հավելվածի վեբ-տարբերակի մասին տեղեկություն դեռևս չկա: Ներկա փուլում ծրագրավորողները փակ փորձարկում են իրականացնում Նյու Յորքի տարածքում: Գրանցումը հնարավոր է միայն հրավերներով:

Թեգեր: Google, New, scoial media, Shoelace