Կենդանի կերակրելու սարք հայ դպրոցականներից

Կենդանի կերակրելու սարք հայ դպրոցականներից

Աշխարհի զարգացման հետ ավտոմատացված համակարգերը դառնում են ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաներին հետևելու միտում, այլ նաև անհրաժեշտություն։ Հարափոփոխ աշխարհում մարդիկ ունեն հազար ու մի զբաղմունք և հիմնական ժամանակն անցկացնում են դրսում։ Գործը բարդանում է, երբ տանը միայնակ մնում են փոքրիկ բարեկամները՝ տնային կենդանիները։ Տանը չեղած ժամանակ նրանց կերակրելը մեծ խնդիր է դառնում և միակ փրկությունը մնում է հարևանին խնդրել նրանց կերակրել։ Սակայն, հիմա հարևանին խնդրելու կարիք չկա, քանի որ պոլիտեխնիկցիները գտել են լուծումն ու ստեղծել կենդանիներին կերակրող ավտոմատացված համակարգ։ 

Սարքի միջոցով կարող են հեշտությամբ կերակրել կենդանիներին, այն ամենն ինչ պետք է անել՝ էկրանի վրա առավոտյան նշել, թե երբ պետք է սարքը կերակրի կենդանուն և քանի անգամ ու վերջ։ 

«Կարող են տնից բացակայել, վստահ լինելով, որ կենդանին կուշտ կլինի։ Սարքն ունի նաև Blutooth մոդուլ, որի շնորհիվ սմարթֆոնի միջոցով կարելի է սարքը կառավարել հեռավորության վրա »,- նշում է համահեղինակ Հայկ Հայրապետյանը։

Հեղինակները՝ Հայկ Հայրապետյանն ու Ռաֆայել Շահնազարյանը, մտածում են նաև WiFi-ի հնարավորություն ավելացնելու ուղղությամբ, որի միջոցով հնարավոր կլինի ոչ թե կարճ տարածությունից, այլ աշխարհի ցանկացած կետից, միանալով WiFi անլար կապին, կերակրել կենդանուն։

«Սարքի զարգացման վերջին փուլում էլ ցանկանում ենք արհեստական բանականություն ավելացնել, որը տիրոջ սմարթֆոնին տվյալներ կուղարկի կենդանում մասին ու խորհուրդներ կտա՝ ճիշտ կերակրելու համար»։ 

Սարքն ունի փոքր օպերացիոն համակարգ ու միացնելու ժամանակ Set Up-ի մասն է գալիս՝երկու կոճակ կա՝ փոխելու և OK կոճակները։ 

«Սկզբից ցուցադրվում է՝ քանի անգամ կերակրելու հարցումը, կոճակի միջոցով կարելի է փոփոխել։ Ok սեղմելուց հետո հաջորդ հարցումն է գալիս՝ ինչքան զանգվածով կեր տալ ամեն անգամ։ Հաջորդը՝ սարքը մուտքագրված ժամերին կկերարկի։ ՈՒնի հատուկ տարա, որտեղ կեր է լցնում և արգելափակման համակարգ, որպեսզի կենդանին ինքնուրույն չսնվի»։

Կորպուսը հեղինակները մտածում են ստեղծել օրգանական ապակուց, իսկա էկրանը նույնպես կպաշտպանվի, որպեսզի կենդանիները չվնասեն սարքը և հակառակը՝ սարքը չվնասի կենդանուն։ Հեռախոսով կառավարվելու համար հեղինակները մտածում են ապագայում հավելված ստեղծել, որը սկզբում աշխատելու է սկզբնական շրջանում «բլյութուֆի » միջոցով։

«Ունենալու է մի քանի կոճակ, որ կառավարելը հեշտ լինի և կերակրիվի կենդանին հենց կոճակը սեղմելու պահին։ Լինելու է երկու ռեժիմով »։ 

Սարքը ստեղծող թիմը մեծ չի եղել՝ երկուսով են եղել ու խլել է 2 ամիս ժամանակ։ Պլատայի վրա հավաքման աշխատանքները մոտենում են ավարտին, որին հաջորդելու է կերակրող սարքի ամբողջական կորպուսի հավաքման աշխատանքը։

Թեգեր: feed pet, pet