Apple-ի հոլովակները նոմինացվել են «Էմմի» մրցանակի համար

TBWA գովազդային գործակալության Apple-ի համար նկարահանած երկու տեսահոլովակները նոմինացվել են «Էմմի» մրցանակաբաշխությանը։

Հոլովակներից մեկը՝ «Don’t mess with mother»-ը, նկարահանվել է iPhone XS-ով և նվիրված է Երկրի օրվան։ Երկրորդը՝ պատմում է հայտնի երաժիշտների մասին, որոնք օգտագործել են Mac՝ իրենց երաժշտությունը կյանքի կոչելու համար։

Մրցանակաբաշխությանը, որպես՝ գովազդային անիմացիա, նոմինացվել են ընդամենը 5 հոլովակ։ Երկուսը Apple-ից, մեկական հոլովակներ Nike-ից և Netflix-ից։ Apple-ն ունի ամենամեծ հնարավորությունները հաղթելու համար։

Մրցանակաբաշխությունը կանցկացվի 2019-ի սեպտեմբերի 14-ին։