Սարք, որը կապահովի հանգիստ և զով քուն

Գիտնականները ստեղծել են սարք, որը կօգնի ամառային տապին հանգիստ ու հով քուն ունենալ։ Նորույթը նման չէ մյուս օդորակիչ սարքեին և ունի այլ համակարգ։ Սարքը հովացնում է անկողինը, երբ մարդը պառկում է քնելու։

Օդափոխիչը տեղակայվում է մահճակալի ծայրամասում և զովություն է տարածում ողջ երկայնքով մեկ: Այս սարքն արժե 159 դոլար:

Այն կարգավորվում է հեռակառավարման միջոցով, այնպես որ անգամ անկողնուց վեր կենալու կարիք չի լինի: Բացի այդ, այն բավականին հեշտությամբ է տեղադրվում անկողնու մոտ: Սարքի չափսերը նույնպես կառավարելի են և հնարավոր է հարմարեցնել ցանկացած մահճակալի: