Apple-ը ներկայացրել է Սնուփի հայտնի մուլտֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Լուսնի վրա հայտնվելու 50-ամյակին ընդառաջ շատ ընկերություններ ներկայացնում են թեմատիկ հետաքրքիր լուծումներ։ Apple-ը միացել է շարքին և թողարկել «Սնուփին Տիեզերքում» մուլտֆիլմի թրեյլերը։ Մուլտֆիլմը ցուցադրելու են Apple TV+-ով։ Apple TV+ ծառայությունը ներկայացվել էր մարտի 25-ին՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ։