Xiaomi-ն թողարկել է ադամանդե քարերով ոսկե սմարթֆոն

Redmi-ն անոնսավորել է նոր շարք, որը ստացել է K20 Pro Signature Edition անվանումը։ Շարքի սմարթֆոնները պատրաստվելու են բացառապես ոսկուց և զարդարվելու են ադամանդյա քարերով։ Xiaomi-ն պատրաստվում է թողարկել նմանատիպ սմարթֆոնի միայն 20 օրինակ։ Սմարթֆոնները վաճառքի են հանվելու Հնդկաստանում 7000 դոլարով։

Համեմատության համար պեռք է նշել, որ սովորական K20 Pro-ն արժի 400 դոլար։ Ունի Snapdragon 855 պրոցեսոր, 6 գբ օեպրատիվ հիշողություն, մատնահետքի ճանաչման համակարգ և եռակի մոդուլով տեսախցիկ։