Համացանցում են հայտնվել նորացված Hyundai Solaris-ի լուսանկարները

Համացանցում են հայտնվել նորացված Hyundai Solaris-ի լուսանկարները

Չինական Autohome պորտալը հրապարակել է նորացված Hyundai Solaris սեդանի լուսանկարները (Չինաստանում այն վաճառվում է Verna անունով):

Լուսանկարներից դատելով՝ մեքենայի առաջամասն ու ետնամասը փոփոխությունների են ենթարկվել: Solaris-ի ներկայիս սերնդի համեմատ՝ ռեսթայլինգային մոդելը կունենա ավելի ընդարձակ լուսարձակներ:

Ներկայացված լուսանկարներում բացակայում է ավտոմեքենայի ինտերիերը, նաև չեն հստակեցվում դրա տեխնիկական բնութագրերը:

Ինչպես նշում է «Ղեկին» ամսագիրը, նորացված Hyundai Verna-ն չինական շուկայում կհայտնվի մինչև այս տարեվերջ

Թեգեր: auto, car, Hyundai