AirBus-ը ներկայացրել է նոր ինքնաթիռի նախագիծ

Ինքնաթիռը ստացել է <<գիշատիչ թռչուն>> անունը։

Նորույթի կոնցեպտը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի հարցերով պետքարտուղար Լիամ Ֆոքսը՝ Air Tattoo միջազգային թագավորական ավիասրահի ժամանակ: Նա Twitter-ում գրառում է արել նախագծի վերաբերյալ և տեղադրել նախագծի տեսանյութը:

«Ներշնչված է թռչնի տեսքից, այն թևեր ու պոչ ունի, միևնույն ժամանակ ունի անհատապես կառավարվող «փետուրներ», որոնք ապահովում են թռիչքի ակտիվ կառավարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 80 ուղևոր, այն կարող է այրել 30%-50%-ով ավելի քիչ վառելիք, քան այսօր շահագործվող ինքնաթիռները:

Ըստ Airbus-ի ավագ մենեջեր Մարտին Ասթոնի՝ թեև ինքնաթիռը չի կառուցվելու, սակայն նախագծի նպատակն է ոգևորել և նոր գաղափարներ փոխանցել ավիացիոն ինժեներների հաջորդ սերնդին: