Apple-ը սկսել է զբաղվել իր մեքենայի սրահի դիզայնով

Apple-ը  սկսել է զբաղվել  իր մեքենայի սրահի դիզայնով

Apple-ն աշխատանքի է հրավիրել Tesla-ի նախկին աշխատակից Սթիվ Մաքմանուսին, որը պատասխանատու էր մեքենաների արտաքին և ներքին դիզայնի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

LinkedIn-ի հաշվի համաձայն, Սթիվը հիմա զբաղեցնում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, բայց թե որ բաժնի՝ նշված չէ։ Միայն հայտնի է, որ Սիվն աշխատել է Tesla-ում 2015 թվականից սկսած։ Դրանից առաջ նա փորձառություն է ունեցել Jaguar Land Rover, Bentley Motors և Aston Martin ընկերություններում։

Այն , որ Apple-ը պատրաստվում է սեփական արտադրության մեքենա թողարկել, հայտնի է վաղուց։ Հիմա վերլուծաբանները հակված են կարծել, որ Project Titan գործարանային անվամբ մեքենան կթողարկվի 2023 -2025 թվականներին։

Թեգեր: Apple, auto, car