Թողարկվել է Honor Band 5-ը

Թողարկվել է Honor Band 5-ը

Honor-ը պաշտոնապես թողարկել է ֆիթնես ձեռնաշղթան՝ Honor Band 5-ը։

Honor-ի խելացի ժամացույցների 5-րդ սերունդը ստացել է 2.5D AMOLED-էկրան՝ 0,95 դյույմով։ Գաջեթն իրական ժամանակում չափում է զարկերակային ճնշումը, հսկում է քունը TruSleep 2.0 գործառույթի միջոցով։ Մեկանգամյա լիցքավորմամբ գաջեթն, ըստ հեղինակների, կաշխատի 12 օր։

Honor Band 5-ի գլխավոր առանձնահատկությունը իրական ժամանակում արյան մեջ թթվածնի քանակի և զարկերակային ճնշման չափումն է։

Honor Band 5-ի սովորական տարբերակն արժի 189 յուան, իսկ NFC տարբերակովը՝ 219 յուան։ Այն վաճառքում կհայտնվի հուլիսի 29-ից։