Լուսանկարչական ժապավենների համար մոբայլ սքաներ Kodak-ից

Kodak Photo Plus ընկերությունը թողարկել է լուսանկարների մոբայլ սքաներ, որը ստացել է Kodak Mobile Film Scanner անվանումը։

Սարքի միջոցով հնարավոր կլինի 35 մմ ժապավենից թվայնացնել ցանկացած լուսանկար՝ գունավոր և անգույն։
Kodak Mobile Film Scanner-ն օգտագործում է լուսադեոդներ՝ սկայդերն ու ժապավենները լուսավորելու համար, իսկ սքանավորումը տեղի է ունենում սմարթֆոն ներբեռնած հատուկ հավելվածի միջոցով։

Ի տարբերություն մրցակիցների, Kodak-ի սքաները պատրաստված է ամուր կարտոնից և այն հնարավոր է ծալել՝ դարձնելով սմարթֆոնի չափ։

Սարքը կարելի է ձեռք բերել 40 դոլարով Amazon-ից։