Facebook-ը չարաշահում է հեռախոսի համարների և դեմքի ճանաչման համակարգի կիրառությունը

Facebook-ը չարաշահում է հեռախոսի համարների և դեմքի ճանաչման համակարգի կիրառությունը

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը՝ FTC-ն, որոշակի նկատողություններ ունի Facebook-ին, որը տիրապետում է օգտատերերի հեռախոսահամարներին՝ առանց նրանց թույլտվության։ Հայտնում է The Washington Post-ը։

Պարբերականի փոխանցմամբ, գովազդատուները կարողացել են օգտվել այս տեղեկատվությունից և թիրախավորել իրենց անհրաժեշտ լսարանը։ Նմանապես օգտագործվել է նաև դեմքի ճանաչման համակարգը։

Երկու դեպքում էլ խախտվում է օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը: Այս պատճառով էլ FTC-ն պատրաստվում է բողոք ներկայացնել Facebook-ին։

Առևտրի նախարարության ծավալած այս գործողությունները անձնական տվյալների գաղտնիության պահպանման շրջանակում է իրականացվում։

Թեգեր: Face ID, FTC, phone number, users