Ներկայացվել են Honor 9X և 9X Pro առաջատար սմարթֆոնները

Ներկայացվել են Honor 9X և 9X Pro առաջատար սմարթֆոնները

Huawei ընկերությունը ներկայացրել է իր Honor բրենդի նոր մոդելները՝ ՝ Honor 9X և 9X Pro-ը։ Նորույթները աշխատում են Huawei Kirin 810 պրոցեսորով:

Դիզայնով դրանք չեն տարբերվում նախորդներից։ Արտաքինի հիմնական տարբերությունները տեսախցիկի հետ են կապված։ Կրտսեր տարբերակն ունի երկու մոդուլով տեսախցիկ, իսկ ավագ տարբերակը՝ երեք։

Երկու մոդելն էլ ունեն 6․59 դյույմ անկյունագծով էկրան։ Նոր մոդելները համապատասխանաբար արժեն 203 և 320 դոլար: