Galaxy Fold-ը վաճառքում կհայնտվի սեպտեմբերին

Samsung-ը ճկվող էկրանով Galaxy Fold-ը ներկայացրել է փետրվարին, սակայն տեխնիկական խնդիրների պաճռաով և հայտարարեց, որ դրանք խանութներում կհայտնվեն ապրիլից: Սակայն, գաջեթներն այդպես էլ վաճառքում չհայտնվեցին: Լրագրողները թեստավորման ժամանակ հայտնաբերել էին, որ դրանց էկրանները կոտրվում են շատ ճկելուց: Արդյունքում Samsung-ը հետաձգեց սմարթֆոնների վաճառքը մինչև հիմա: Ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ կլինի դրանք ցուցափեղկերին դնել սեպտեմբերին:

Ըստ հեղինակների, սմարթֆոնը կատարելագործվել է և ավելի ճկուն ու ամուր է դարձել: Հիշեցնենք, որ սմարթֆոնը կարժենա 1980 դոլար: