Google-ը պատրաստվում է միավորել արհեստական բանականության և ինքնավար մեքենաների բաժինները

Ինքնավար մեքենաներով զբաղվող Waymo ընկերության ինժեներները միացել են արհեստական բանականության հետազոտմամբ զբաղվող DeepMind ընկերության մասնագետների հետ, որպեսզի ստեղծեն իրապես լավ ու ճշգրիտ տեխնոլոգիա՝ նախատռեսված ինքնավար մեքենաների համար։ Երկու ընկերությունն էլ պատկանում են Alphabet-ին։

Waymo-ն կարող է հեշտությամբ փոխակերպել կառավարման ալգորիթմենրը՝ շնորհիվ population-based training տեխնոլոգիայի, որը DeepMind-ը ստեղծել է վիդեոխաղերի ալգորիթմները կատարելագործելու համար։

Ներկայումս ինքնավարներն աշխատում են ղեկավարման սովորական համակարգով, որն իր մեջ ներառում է մեքենայական ալգորիթներ, որոնք իրական ժամանակում կարողանում են հասկանալ փողոցի չափը, անցումները, ճանապարհային նշանները և այլն։

Google-ի մասնագետները կարծում են, որ արհեստական բանականության ուսուցման ավտոմատացումը կօգնի ժամանակ խնայել այս տեխնոլոգիայի ստեղծման ու գործարկման մեջ և շատ գումար աշխատել։