Vivo-ն պատրաստվում է թողարկել սմարթֆոններ, որոնց էկրանը կզբաղեցնի ամբողջ դիմային հատվածը

Vivo-ն պատրաստվում է թողարկել սմարթֆոններ, որոնց էկրանը կզբաղեցնի ամբողջ դիմային հատվածը

Ice Universe անունով բլոգերն իր Twitter-ում հրախարակել է Vivo Nex 3-ի պաշտպանիչ ապակիների լուսանկարները։ Ըստ երևույթին, սմարթֆոնի էկրանը կզբաղեցնի դիմային ամբողջ հատվածը՝ ընդգրկելով նաև կողային մասը։

Բլոգերը նաև հայտնել է, որ NEX 3-ի էկրանում տեսախցիկի համար նախատեսված կտրվածք չի լինելու, ինչը ենթադրում է, որ հեղինակները տեսախցիկները տեղակայել են էկրանի տակ կամ շարժական են։

Հնարավոր է՝ Vivo-ն ընդհանրապես հրաժարվի սելֆիի համար նախատեսված տեսախցիկից։ Նման դեպք ընկերության կյանքում արդեն եղել է՝ Vivo APEX 2019 մոդելը։