Apple-ը Siri-ի միջոցով գաղտնալսում է օգտատերերին

The Guardian պարբերականը մանրամասն հոդված է ներկայացրել ձայնային օգնական Siri-ի անվտանգության մասին։ Գաղնի աղբյուրի տեղեկություններով, Apple-ը պարբերաբար գաղտնալսում է օգտատերերին։

Apple-ն, ի դեպ, չի ասում թե ինչ քանակությամբ ձայնագրություններ է իրականացնում և, որ դրանք տրամադրվում են մասնագետներին՝ Siri-ի որակը լավացնելու համար։ Ըստ աղբյուրի, մասնագետները ստանում են կոնտակտային տվյալների, գտնվելու վայրի և հաճախ կիրառվող հավելվածների մասին տեղեկատվություն։

Ի դեպ, նման խնդիր կա նաև Siri-ի մրցակիցների մոտ։