Tesla-ի մեքենաներում հնարավոր կլինի դիտել YouTube և Netflix

Tesla-ի մեքենաներում հնարավոր կլինի դիտել YouTube և Netflix

Էլոն Մասկն իր Twitter հաշվում գրել է, որ շուտով Tesla մեքենաներում հնարավոր կյլինի նայել Netflix և YouTube ֆիլմեր։

Մինչ այս, ավտոմեքենաների սրահում տեղակայված էկրանները չունեին HTML5-ի հնարավորթյուն, այդ իսկ պատճառով նման գործառույթ հասանելի չէր։

Ենթադրվում է, որ սթրիմինգային հարթակները հնարավոր կլինի դիտել միայն կայանած վիճակում։ Ըստ այդմ, մեքենաներում կաշխատեն նաև Fallout Shelter, Cuphead, Tempest, Pole Position, Missile Command խաղերը, որոնք ներկայացվել էին ավելի վաղ։

Թե երբ գործառույթը հասանելի կլինի, Մասկը չի հայտնել։