Տեխնոլոգիապես զարգացած երկրների մեծ մասը Եվրոպայի տարածքում է

Տեխնոլոգիապես զարգացած երկրների մեծ մասը Եվրոպայի տարածքում է

Տեխնոլոգիապես զարգացած երկրների մեծ մասը գտնվում է Եվրոպայի տարածքում, այս մասին հայտնի է դարձել 2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի վարկածում։

Շվեդիան գտնվում է 2-րդ հորիզոնականում, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան և Դանիան համապատասխանաբար՝ 4-7-րդ հորիզոնականները, իսկ Գերմանիան՝ 9-րդ: Ցուցակը գլխավորում է Շվեյցարիան։ Վերջինս առաջատարն է 2011 թվականից: Ցուցակը եզրափակում է Եմենը։

Տեխնոլոգիապես զարգացած երկրների գնահատման հարցում հաշվի են առնվել ավելի քան 80 ցուցիչ՝ պատենտների թիվը, գիտության և ինովացիայի համար ֆինանսավորման հասանելիությունը, կրթական մակարդակը և Վիքիպեդիայում հոդվածների թարմացման թիվը։

Այս տարի ցուցակը կազմողների կարծիքով՝ բժշկական տեխնոլոգիաները հատկապես զարգացել են Ասիայում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Վիետնամում, Թաիլանդում եւ Ֆիլիպիններում: 

Թեգեր: IT, tech