Xiaomi-ն ներկայացրել է Black Shark 2 խաղային սմարթֆոնի կատարելագործված տարբերակը

Black Shark 2 Pro-ն ստացել է Qualcomm Snapdragon 855+պրոցեսոր, 12 գբ օպերատիվ հիշողություն UFS 3.0 չափանիշին համապատասխան 128 կամ 256 գբ կուտակիչ։ Հետևի կորպուսային հատվածը ստացել է նոր դիզայն։

Նոր գաջեթում էկրանը մնացել է նախկին չափերի՝ 6,39 դյույմ, AMOLED FHD+ էկրան։ Տեսախցիկները նույնպես չեն փոփոխվել՝ 48+12 մպ ձևաչափով։

Սմարթֆոնը չինաստանում կսկսի վաճառվել օգոստոսի 2-ից՝ սև, արծաթագույն, կապույտ , մանուշակագույն և ծիրանագույն երանգներով։ Կախված հիշողության չափից՝ գաջեթի գինը տատանվում է 2999 յուանից մինչև 3499 յուան։