Հայաստանը տեխնոլոգիապես ավելի զարգացած է քան՝ Վրաստանը. եվրոպացի փորձագետ

Հայաստանը տեխնոլոգիապես ավելի զարգացած է քան՝ Վրաստանը. եվրոպացի փորձագետ

Sevan startup summit 2019-ը շարունակվում է: Summit-ի 4-րդ օրը նվիրված է Եվրոպային՝ այդպես էլ կոչվում է՝ Եվրոպայի օրը Sevan Startup Summit-ում: Սամմիթյան օրերը նման կերպով նշագրելն ունի իր պատճառները՝ արդեն երրորդ տարին ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը (EU-SMEDA) աջակցություն է ցուցաբերում բիզնես ֆորումին, իսկ այս տարի EU-SMEDA-ն նաև գործընկեր է: Աջակցությունը բազմակողմանի է՝ ֆինանսապես, տեխնիկական նաև բովանդակային: Sevan Startup Summit-ին մասնակցելու համար EU_SMEDA-ն Հայաստան՝ Սևան է հրավիրել ավելի քան 20 մարզիչ՝ ստարտափավորներին օգնելու, խորհուրդներ տալու համար:

-Վերջին երեք տարում աշխատելով այստեղ՝ կարող եմ ասել՝ Հայաստանը տեխնոլոգիական առումով զարգանում է ու զարգանում է արագ: Էկոհամակարգը գտնվում է զարգացման սաղմնային փուլում դեռ, բայց սա ժամանակի հարց է,- վստահ է  Խեսուս Լոզանոն( ՏՏ ռազմավարական խորհրդատու EaP ICT-ի խորհրդի անդամ, ԵԽ):
Ըստ խորհրդատուի, Հայաստանն ավելի շահեկան վիճակում է ու զարգացած, քան հարևան Վրաստանը և 5 արի հետո վստահ է՝ պետական սեկտորի հետ համագործակցության արդյունքում Հայաստանը կկարողանա իրեն միջազգային շուկայում ներկայացնել լավագույն կողմից:

 Քրոսսփրինգ ընկերության հիմնադիր, EU-SMEDA ծրագրի փորձագետ Մորիս Բեքանդը Հայաստանում վերջին երեք տարիներին ևս անասելի մեծ զարգացում է տեսել և ըստ նրա, Հայաստանը կշարունակի աճել ու զարգանալ, եթե ստեղծի էկոհամակարգերի մեջ <<փոխադարձ շփումներ>> այսինքն՝ տեխնոլոգիաները ընդգրկվեն կյանքի բոլոր ոլորտներում և դրանք լինեն կիրառելի:

Խոսելով հայկական ստարտափների սխալների մասին՝ բանախոսները նշում են՝ դրանք ընդհանուր են բոլորի համար և լոկալ չեն: Կարևոր սխալներից է, որը թույլ են տալիս բոլոր ստարտափավորները՝ վերաբերում են իրենց ստարտափին որպես իրենց երեխաներ և մոռանում, որ դրանք պիտի ծառայեն մարդկանց ու հաշվի չեն առնում շուկայի պահանջները:

Մոտ մեկ ժամ տևած <<ԵՄ աջակցությունը ստարթափ և նորարարության էկոհամակարգերին>> խորագրով բանախոսության ընթացքում երեք մարզիչները՝ Խեսուս Լոզանոն, Մորիս Բեքանդը և EU-SMEDA ղեկավար Եվա Նեհերը ներկայացրին իրենց փորձը, խորհուրդներ տվեցին ստարտափավորներին, պատասխանեցին նրանց հարցերին: Բանախոսները մինչև ավարտը լինելու են Sevan Startup Summit-ում:

Սյուզան Թոսունյան