Galaxy Fold-ը վաճառքի կհանվի iPhone-ի շնորհանդեսից անմիջապես հետո

Galaxy Fold-ը վաճառքի կհանվի iPhone-ի շնորհանդեսից անմիջապես հետո

Samsung Galaxy Fold-ը շուտով կհայտնվի վաճառքում Հարավային Կորեայում: Ըստ հավանականության, դա տեղի կունենա սեպտեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում: Հետաքրքիրն այն է, որ Samsung-ի առաջին ճկուն սմարթֆոնի վաճառքը կմերկանրկի iPhone-ի շնորհանդեսից անմիջապես հետո: ԱՄՆ-ի և մյուս շուկաներում սարքը կհայտնվի մինչև աշնան վերջ:

Ապրիլի կեսերից Samsung-ը հետաձգեց Galaxy Fold գաջեթների վաճառքը, քանի որ սարքի էկրանում լուրջ խնդիրներ էին առաջացել: Ըստ ընկերության, խնդիրներն արդեն վերացվել են և սարքը պատրաստ է դուրս գալ շուկա: