Samsung-ը ցուցադրել է նոր Galaxy Tab S6 պլանշետը

Samsung-ը ցուցադրել է նոր Galaxy Tab S6 պլանշետը

Samsung-ը ցուցադրում է իր նորույթները՝ չսպասելով Unpacked շնորհանդեսին, որը տեղի կունենա օգոստոսի 7-ին: Galaxy Tab S6 պլանշետն արդեն իսկ ներկայացվել է, իսկ Galaxy Watch Active 2 սմարթ ժամացույցը կնեկայացնեն օգոստոսի 5-ին:


Galaxy Tab S6 -ն ունի о 10,5 դյույմանոց Super AMOLED էկրան: Կողային հավածներում տեղադրված է AKG 4 բարձրախոս Dolby Atmos-ի աջակցությամբ: Սարքը ստացել է Snapdragon 855 պրոցեսոր, 6 կամ 8 գբ օպերատիվ և 128 կամ 256 գբ ներկառուցված հիշողություն: Բացի այս սարքն ունի MicroSD հնարավորություն:

Galaxy Tab S6 -ն իր տեսակի մեջ առաջին լայնանկյուն տեսախցիկով պլանշետն է և միակը՝ մատնահետքի սքաներով: Բացի լայնանկյուն տեսախցիկից հետնամասում կա 13 մպ հզորությամբ ևս մեկը: Իսկ դիմային տեսախցիկը՝ 8 մպ է:

Նորույթը ներկայացվել է S-Pen ստիլուսի հետ: Սարքը հասանելի կլինի երեք երանգով՝ կապույտ, վարդագույն, մոխրագույն: Թե ինչքան կարժենա գաջեթն ու երբ կհայտնվի խանութներում, հայտնի չէ: