Staff.am-ը մասնակցեց Sevan Startup Summit-ին

Staff.am-ը մասնակցեց Sevan Startup Summit-ին

Հուլիսի 29-30-ը«Սևան Ստարթափ Սամմիթ 2019»-ին հրավիրված էին մասնակցելու staff.am #HRTech կարիերայի  հարթակի հիմնադիրներ Լուիզա Ավետիսյանը և Վահե Ավետիսյանը ՝ մենթորության ծրագրի շրջանակներում իրենց գործնական փորձով կիսվելու համար։

Մենթորության ծրագրի փուլերի ընթացքում հանդիպումներ եղան ստարթափների ներկայացուցիչների հետ, որոնց հետ հարթակի հիմնադիրները կիսվեցին իրենց խորհուրդներով ներկայացման բովանդակության, բիզնեսի զարգացման ուղղությունների, շուկայում ճիշտ դիրքավորման և այլ թեմաների վերաբերյալ:

«Սևան Ստարթափ Սամմիթ»-ը ամենամյա վրանային բիզնես ֆորում է, որը միավորում է հաջողակ ձեռներեցների, վենչուրային եւ հրեշտակ ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից։

Նշենք, որ այս տարի  «Սևան Ստարթափ Սամմիթ»-ին մասնակցում են ավելի քան 1000 ձեռներեցներ ողջ աշխարհից։ Մասնակիցները հնարավորություն ունեն մասնակցել դասախոսությունների և քննարկումների` բիզնես աշխարհի հաջողակների հետ։ Ավելի քան 100 բիզնես փորձագետներ և մենթորներ մասնակցում են վրանային բիզնես ֆորումին օգնելու ստարթափներին շուկայի ճիշտ հետազոտություն անել, հետաքրքիր ձևաչափով ներկայանալ մրցույթների ժամանակ և հաղթել գլխավոր մրցանակները։

«Սևան Ստարթափ Սամմիթ» 2019-ի մրցանակային ֆոնդն այս տարի կգերազանցի 100,000 ԱՄՆ դոլարը, որը կբաշխվի հաղթող ստարթափների միջև։ Ըստ «Սիսայդ Ստարթափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանի մրցանակային ֆոնդից բացի կլինի նաև երաշխավորված 100,000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդ «Սիսայդ Ստարթափ Հոլդինգս»-ի կողմից։

Հատկանշական է, որ դեռ երկու տարի առաջ՝ 2017-ին staff.am-ն առաջին անգամ մասնակցեց Summit-ին որպես Camp Fire Pitch մրցույթին՝ ներկայացնելով պրոդուկտը պոտենցիալ ներդրողներին։ Իսկ այսօր արդեն կիսվում է ստարթափում հաջողության հասնելու ուղղորդող խորհուրդներով։

Staff.am-ը (HireBee) արհեստական բանականությամբ աշխատող HRTech ստարթափ է, որի նպատակն է տեխնոլոգիական նորարար լուծումների միջոցով օգնել անհատների մասնագիտական զարգացմանը, բիզնեսներում ռեքրութմենթի արդյունավետության բարձրացմանը  և աշխատաշուկաների զարգացմանը այն երկրներում, որտեղ գործում է և կգործի HireBee հարթակը։