Vivo Z5. նոր սմարթֆոն եռակի տեսախցիկով

Vivo Z5. նոր սմարթֆոն եռակի տեսախցիկով

Vivo ընկերությունը ներկայացրել է իր նոր սմարթֆոնը՝ Vivo Z5-ը: Սարը ստացել է էկրանում ներկառուցված մատնահետքի սքաներ, եռակի մոդուլով տեսախցիկ և արագ լիցքավորման հնարավորություն:

Vivo Z5-ն ունի 6,38 դյույմանոց Super AMOLED էկրան, որը զբաղեցնում է դիմային հատվածի մոտ 90%-ը: Բացի այդ գաջեթն ունի Snapdragon 712 պրոցեսոր, 6/8 գբ օպերատիվ և 64/128/256 գբ ներկառուցված հիշողություն:

Vivo Z5-ն ունի նաև ժամանակակից USB Type-C, երկու SIM քարտի հնարավորություն: Սարքի արժեքը 1598 յուան է:

Թեգեր: Smartphone, Vivo, vivo z5