Գաղտնի արհեստական բանականությունը հետևում է մեզ

The Verge պարբերականը հայտնում է, որ Ռազմա-օդային հետախուզության ազգային կենտրոնը ստեղծել է հզոր արհեստական բանականություն, որը հետևում է բոլորին։ Արհեստական բանականությունը ստացել է Sentient անվանումը։

Արհեստական բանականությունը տարբերվում է ինքնուրույն լինելու եզակի հատկությամբ։ Սովորաբար ալգորիթմը աշխատում է ներբեռնված տեղեկատվությամբ, բայց Sentient ալգորիթմը կարող է անգամ կառավարել արբանյակները, որպեսզի ստանա իրեն անհրաժեշտ օբյեկտների լուսանկարները։ Ըստ այդմ, կարելի է սա համարել ոչ թե արհեստական բանականություն, այլ՝ արհեստական ուղեղ։

The Verge-ը հայտնում է, որ հետազխուզական և ռազմական օղակները ունեն հզոր ալգորիթմներ ստեղծելու բոլոր պայմանները և կարող են մեծ տվյալների հետ աշխատել։ Մինչև վերջերս, Sentient-ը մնում էր որպես պետական գաղտնիք։ Նրան ստեղծելու աշխատանքները սկսվել են 2010-ից։

Հայտնի է, որ բացի Sentient-ից գոյություն ունեն նմանատիպ մի քանի ուրիշ ալգորիթմներ։