2020-ին թողարկվելիք MacBook-ը հնարավոր է ունենա 5G

Digitimes պարբերականի տվյալներով, Apple-ը կարող է պատմության մեջ առաջին անգամ կթողարկվի 5G կապով MacBook։ Սա դեռ շրջանառվող լուրեր են՝ առանց պաշտոնական հաստատման։

Ընկերությունը կտեղադրի կերամիկական անտենա, որպեսզի լավացնի 5G ազդակի ընդունումը։ Ի դեպ՝ կերամիկական դետալները մոտ 5 անգամ ավելի թանկ են քան սովորականները, բայց Apple-ն այստեղ խնդիր չի տեսնում։

MacBook 5G համակարգիչների արտադրությունը մասնագետները կապում են նրա հետ, որ վերջերս Apple-ը ձեռք է բերել Intel-ի՝ մոդեմներ արտադրող մասնաճյուղը։