Արհեստական բանականությունը կարող է նախագծել հագուստ և գործել այն

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) գիտնականները նոր արհեստական բանականություն են մշակել, որը հիմնված է InverseKnit և CADKnit ծրագրերի վրա։ Սրանցից օգտվելու համար առանձնահատուկ գիտելիքներ պետք չեն։


Նոր ալգորիթմը ստացել է InverseKnit անվանումը։ Այն ավտոմատ կերպով ստեղծում է արդեն գոյություն ունեցող գործվածքների լուսանկարներից նախատիպեր ու սկսում գործել։ Գործելու ընթացքում ալգորիթմը նաև սովորում է։

Իսկ CADKnit-ի միջոցով առկա տարբերակը ադապտացվում է պատվիրատուի հետ՝ չափ, երկարություն, լայնք և այլն։ Հեղինակները այս ալգորիթմն արդեն փորձարկել են կարել չիմացող մարդկանց հետ և փորձը բավական հաջող է սստացվել։