Քաղաքդ խնդիր ունի՝ բարձրաձայնիր․ CityBugs

Քաղաքդ խնդիր ունի՝ բարձրաձայնիր․ CityBugs

Քաղաքում աղտոտվածությունը, քանդված փողոցները, կոտրված ծառը կամ այլ նմանատիպ բաները անհարմարություններ են առաջացնում քաղաքացիների համար։ Հայկական ստարտափը որոշել է վերջ դնել այս ամենին հենց քաղաքացիների միջոցով։

<<CityBugs-ը խելացի քաղաքի լուծում է, որը թույլ է տալիս քաղաքի խնդիրները նկարահանել, քարտեզի վրա նշագրել ու հարթակի միջոցով հասցնել պատկան մարմիններին>>,- Գևորգ Հայրապետյան, բրենդի մենեջեր։

Քաղաքային մարմիններին ստարատփի առաջարկը շահավետ է՝ խնայելով ժամանակ, կատարել շատ աշխատանք։

<<Նրանք պտտվում են քաղաքով, փնտրում խնդիրներ վերանորոգելու համար, այսպես մենք խնայում ենք նրանց ժամանակն ու գումարը՝ տալով այդ խնդրիների հասցեները>>։

Նմանատիպ լուծումը՝ քաղաքացիների ներգրավածությունը, ստիպում է բոլորին ավելի աչալուրջ լինել շրջապատի նկատմամբ և առկա խնդիրը հասցնել պատկան մարմիններին ժամանակին։ Անգամ փոքրիկ մոտիվացիոն մոտեցումներ կան։

<<Հավելվածի միջոցով, եթե շատ խնդիրներ եք ներկայացնում, դառնում եք թոփ խնդիրներ ներկայացնող։ Այսպես խրախուսական գեյմիֆիկացված լուծումներ ունենք>>։

Ծրագիրն ամբողջական է և արդեն 4 ամիս է կիրառվում է Երևանի որոշ վարչական շրջաններում։ Տավուշի մարզպետի՝ Հայկ Չոբանյանի, հետ համաձայնության գալուց հետո, առաջիկա օրերի ընթացքում համակարգը կներդրվի նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան, Բերդ քաղաքներում։

<<Մենք նաև կենտրոնանում ենք եվրոպական շուկայի վրա՝ սկսենք փոքր քաղաքնբերից ու տարածվենք դեպի մեծ քաղաքներ։ Քաղաքների փոփոխության հետ կարող է փոխվել նաև հավելվածի անունը՝ BerlinBugs, ParisBugs և այլն>>,- նշում է Գևորգը։

Այն վարչական շրջաններում, որտեղ ներդրված է համակարգը, բարձրացված 1000 խնդիրներից 40%-ն արդեն լուծվել է։ Խնդիրների մեծամասնությունը կապված է աղբահանության հետ։ 4 ամսվա ընթացքում հարթակից օգտվում է արդեն 2000 քաղաքացի։

CityBugs-ը <<գործընկեր>> է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ Հակոբ Արշակյանը այս ծրագիրը կներկայացնի իր միջազգային այցելություններին՝ առաջարկելով երկրներին իրենց քաղաքների խնդիրները լուծել հայկական հարթակի միջոցով։

<<Ծրագիրն առաջարկվելու է 6 ամիս փորձաշրջանով կիրառել և եթե ցանկանան ու գոհ լինեն՝ անցնեն մշտական կիրառման>>։

Սյուզան Թոսունյան

Թեգեր: Armenia, CityBugs