Tripify․ վրացական հավելված, որը կօգնի հեշտ ճամփորդել

Sevan Startup Summit-ին մասնակցում էին ավելի քան 120 ստարտափ, որոնց մեջ կային նաև մեծ թվով արտասահմանյան ստարտափներ։ Ittrend.am-ը հանդիպել ու զրուցել է նրանց հետ։ Վրացի երկու երիտասարդ վրանային ֆորումին ներկայացնում էին իրենց ճամփորդական ստարտափը՝ tripify-ը։

Կայքն ամբողջությամբ հիմա պատրաստ է, խումբը, որը բաղկացած է երկուսից, աշխատում է հիմա հավելվածի մշակման ուղղությամբ, քանի որ մոբայլ լուծումներն ավելի մեծ պահանջարկ են ստանում տարին տարվա վրա։

Tripify-ը հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհի մարդկանց հարմարավետ դարձնել իրենց ճամփորդությունը՝ նախապես ամրագրել տոմսեր տարբեր ուղղություններով և պլանավորել հանգիստը առավել հեշտությամբ։

<<Մեր վեյբկայքը եզակի է, քանի որ հեշտ է գործածել։ Շուկայում առկա մյուս շատ առաջարկներից մենք տարբերվում ենք նրանով, որ ունենք պարզ ինտերֆեյս, այնքա պարզ, որ կարող է օգտագործել նույնիսկ 7 տարեկան երեխան կամ տարեցը>>,- վստահ է ստարտափի համահեղինակ Նիկոլաս Ճակաձեն։

Ստարտափը հիմա գտնվում է պրոտոտիպային՝նախափուլային, տարբերակում, բայց մեծ քայլերով հասնում են նրան, որ շուտով կունենան լիովին շուկայական արտադրանք։

<<Sevan Startup Summit-ը մեզ մեծ հնարավորություն տվեց մեր ստարտափը ներկայացնել ու տարածել ոչ միայ ն Վրաստանում, այլ նաև Հայաստանում, Հնդկաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում։ Մենք շուտով հետ կգնանք մեր աշխատանքին և շուկայում կհայտնվենք երկու ամսից>>։

Սյուզան Թոսունյան