ZTE-ն վաճառքի է հանել իր առաջին 5G սմարթֆոնները

ZTE ընկերությունը սկսել է 5G Axon 10 Pro առաջին 5G սմարթֆոնի վաճառքը։ Գաջեթի նախնական արժեքը մոտ 720 դոլար է։ Ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում մի շարք խանութների հետ իր արտադրանքը վաճառելու ուղղությամբ, բացի այդ ընկերությունը մտադրություն ունի դրանք վաճառել նաև ZTE-ի պաշտոնական խանութներում:

5G Axon 10 Pro-ն ունի 8 միջուկանի Snapdragon 855 պրոցեսոր, 6 գբ օպերատիվ և 128 գբ ներկառուցված հիշողություն և աշխատում է Android 9.0 Pie օպերացիոն համակարգով: Սարքն ունի նաև microSD քարտի հնարավորություն։