ԱՄՆ-ում ավտոմեքենաների «գերեզմանոց» է վաճառքի հանվել

Ամերիկյան Կոլորադո նահանգում սեփականատերը պատրաստ է բաժանվել 73 հին ավտոմեքենաներից, որոնք զբաղեցնում են կայանատեղին:

Ինչպես գրում է Motor.ru-ն, ապագա գնորդները պետք է շտապեն, քանի որ եթե չհաջողվի բոլոր մեքենաները վաճառել մինչև սեպտեմբեր, դրանք կհանձնվեն որպես ջարդոն:

Մեքենաների արժեքը ցածր է գնահատվում, քանի որ դրանցից շատերը վարել ներկա պահին հնարավոր չի լինի: Բոլորն էլ վերանորոգման կարիք ունեն: Ցուցանմուշները հիմնականում իտալական մեքենաներ են, ինչպես օրինակ՝ FIAT 124 Spider, X1/9, 850, 128, 131 , Alfa Romeo, Lancia: Այստեղ կարելի է գտնել նաև 13 տարվա Subaru, Simca և Yugo մոդելներ:

Նշվում է, որ վաճառքի մասին հայտարարվել է մեկ շաբաթ առաջ, և հետաքրքրությունը մեքենաների հանդեպ արդեն գերազանցել է սպասումները:

Աղբյուրը՝ Tert.am