Samsung-ը նոր խելացի ժամացույցներ է ներկայացրել

Samsung-ը նոր խելացի ժամացույցներ է ներկայացրել

Samsung-ը ներկայացրեց իր նոր Galaxy Watch Active2 շարքը։ Նոր խելացի գաջեթները ստացել են OneUI թաղանթ։

Գաջեթն աշխատում է Exynos 9110 պրոցեսորով և ունի 768 մբ օպերատիվ հիշողություն, Super AMOLED էկրան։

Watch Active2 -ը թողարկվում է երկու տարբերակով՝ 40 և 44 մմ էկրանով։ Կան ալյումինե և չժանգոտվող մետաղով կորպուսներ ունեցող մոդելներ։ Բնականաբար, գաջեթի օպերացիոն համակարգը Tizen է։

Ժամացույցն ունի սրտի զարկը չափելու հնարավորություն։ Ինչպես և ենթադրվում էր, նորույթը ստացել է նաև սրտի ԷԿԳ-ի հնարավորություն, որը մրցակցում՝ Apple Watch-ում, հայտնվել էր դեռևս 2018-ին։

Galaxy Watch Active2-ն ունի մարզումների 39 տարբեր ձևաչափ, օրինակ՝ Running Coach թարմացված հավելվածը կարող է առաջարկել վազքի 7 տարբեր ձև։ Ցուցիչները օգտատիրոջ զարկերակին ու սրտի աշխատանքին հետևում է իրական ժամանակում՝ GPS-ի միջոցով։

Խելացի ժամացույցները պաշտպանված են ջրից, հարվածներց և փոշուց։

Apple-ի հետքերով, Samsung-ն իր նորույթում ավելացրել է մեդիտացիայի համար նախատեսված Calm ծրագիրը։ Թե երբ գաջեթը կհայտնվի շուկայում և ինչքան կարժենա, հայտնի չէ։