Sony-ի ստեղծած արհեստական բանականությունը կարող է փոխարինել թմբկահարներին

Sony-ի ստեղծած արհեստական բանականությունը կարող է փոխարինել թմբկահարներին

Sony ընկերության աշխատակիցները մեքենայական ուսուցման նոր մոդել են ստեղծել, որը կարող է հարվածային գործիքներով նվագել։

Արհեստական բանականության ուսուցման համար անհրաժեշտ է եղել տարբեր ժանրերի մոտ 665 երգ։ Sony-ն առաջին ընկերությունը չէ, որ սովորեցնում է արհեստական բանականությանը երաժշտական գործիքներով նվագել, նման տեխնոլոգիա է կիրառել Facebook-ը՝ ալգորիթմին սովորեցնելով մի ժանրից մյուսը երգ փոփոխելու հմտությունը։ Իսկ Google-ն էլ պատրաստվում է թողարկել Magent տեխնոլոգիան, որը կստեղծի երաժշտական վիզուալիզացված կատարումներ։

Թեգեր: #Music, AI, Sony