9-ամյա նիգերիացի տղան ավելի քան 30 բջջային խաղ է ստեղծել

Նիգերիայի առևտրային կետրոնը հանդիսացող Լագոս քաղաքում բնակվող 9-ամյա Բազիլ Օքպարան ողջ օրն աշխատում է իր նոթբուքով:

Ինչպես հաղորդում է CNN-ը, 9-ամյա տղան խաղեր է ստեղծում Scratch 2 անվճար ծրագրավորման հավելվածի օգնությամբ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծելու անիմացիաներ և խաղեր: Հավելվածի օգնությամբ նիգերիացի տղան ավելի քան 30 բջջային խաղ է ստեղծել: 

Նրա ստեղծած խաղերի հիմքում ընկած է իրեր թաքցնելու և գտնելու սկզբունքը: «Այսօրվա խաղում թաքցրել եմ չղջիկների: Խաղացողը միավորներ է ստանում չղջիկներին որսալու համար, երբ դրանք երևում են իրենց թաքստոցում:

Տղայի հոր խոսքով՝ նա թվային աշխարհին ծանոթացել է 4 տարեկանից, երբ ինքը որդու համար պլանշետ է գնել, քանի որ երեխան անընդհատ վերցնում էր բջջային հեռախոսները խաղ խաղալու համար:

Աղբյուրը՝ Tert.am