iOS-ում կսահմանափակվեն WhatsApp, Facebook և այլ մեսինջերների հնարավորությունները

Apple-ը մտադիր է սահմանափակել WhatsApp, Facebook Messenger, Snapchat, WeChat և այլ մեսինջերների հնարավորությունները iOS-ում: Մասնավորապես, ընկերությունը թույլ չի տա նրանց ֆոնային ռեժիմում տվյալներ հավաքագրել:

Ներկայումս շատ մեսինջերներ անցնում են iOS սահմանափակումներից և տվյալներ են հավաքում օգտատերերի մասին անգամ եթե հավելվածը գործարկված չէ:

Նոր օրենքները, որոնք Apple-ը պատրաստվումէ սահմանել, էականորեն կազդեն մեսիներների աշխատանքի կառուցվածքի վրա: Facebook-ից արդեն հասցրել են հերքել, որ երբևէ անցել են թույլատրելիի սահմանը և շրջանցել օրենքը: