Փորձառու ձեռնարկատերերը ստարտափների հետ կիսվել են իրենց փորձով

Փորձառու ձեռնարկատերերը ստարտափների հետ կիսվել են իրենց փորձով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ներկա է գտնվել  «Launch Armenia», «SmartGateVC» և «Hero House» ընկերությունների համատեղ միջոցառմանը: Այն նպատակ ուներ նորաստեղծ ստարտափներին  օգնելու և մասնագիտական  խորհրդատվություն ստանալու արդեն կայացած փորձառու կազմակերպությունների մասնագետների կողմից։
Արմեն Աբրոյանը ողջունել է նման միջոցառման նախաձեռնությունը և նշել, որ ստարտափները այդպիսի միջոցառումների շնորհիվ է, որ ավելի հաջողակ են դառնում: Նախարարի տեղակալն ավելի  կարևոր է համարել խորհրդատվությունը, քան ֆինանսական աջակցությունը, որովհետև արժեքավոր գիտելիք ունենալն առավել մեծ ներդրում է։ Նա ընդգծել է վաճառքների գծով գիտելիքների փոխանցումը, քանի որ այն շատ կարևոր է հայկական էկոհամակարգի համար:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցած քննարկումների ընթացքում միջազգային հարթակներում արդեն ճանաչում ունեցող ընկերությունների ներկայացուցիչները նորաստեղծ ստարտափների հետ կիսվել են իրենց հաջող գործունեության մի շարք մանրամասներով, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերին։ 

Թեգեր: forum, hit, Seminar