Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կնվազի

Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում եւ Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝

– Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետեւ նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչեւ 30%,

– Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 45%,

– տվյալների փոխանցման եւ ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 65%,

– կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 75%:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2378535159133532?__xts__[0]=68.ARAV7Y7ZFRvM_MpezA0uGgfG9yFOSQ397izOEYUvGV1XPUv_68TRrKjX-4pMSOARGFIENiJZgDtJhq6scgpDwhusZ6RfG4djAQw0-gwSiaRil6Vfiu8GIqWZwJKO2T6IpfSbs7FDtd55pIYCkCQCDGtgNjtqzZkyM0dQpBdyDsrGvoMA3ttBoa2s9Py6pSLKFS2-_tVyG7cKyo-1kiIIPqZbfb8bo5J897YgvZ2TwD4obufkKpFioW4Z6Ex2ds5dvrbaAcG5VGKzt2fx7l21ZpRwIHK-tClExeJOvx5H16A2b6A3SUJKL_R9-47-k-SkuKelL9VqHtRWRXRO5vOXLi91&__tn__=-R

Հիշեցնենք նաեւ, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» եւ «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային եւ մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ:

Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում եւ Արցախում»,–նշել է նա: