Telegram-ում նոր գործառույթներ են հայտնվել

Telegram-ը թարմացվել է մինչև 5.10 տարբերակը։ Մեսինջերի թարմացված տարբերակում նոր գործառույթներ են ավելացել։ Այսուհետ օգտատերերը կարող են անձայն հաղորդագրություններ ուղարկել՝ նման նամակները ստանալիս ձայնային որևէ ազդանշան չի լինում։

Մեսինջերում նաև հայտնվել է նախնական դիտում գործառույթը՝ հոլովակները դիտելիս՝ կերևա դրանց փոքր տարբերակը։ Հոլովակների հետ կապված նորույթներն այսքանը չեն՝ օգտատերը կարող է նաև նշել թայմլայն և այդպես ուղարկել հոլովակը մյուս օգտատիրոջը։ Արդյունքում՝ հոլովակը կխաղարկվի մյուս օգտատիրոջ մոտ նշված րոպեից։

Կայքում հնարավոր է նաև ավելացնել մեկնաբանությունների վիջեթներ, որոնք կթույլատրեն թողնել մեկնաբանություններ և հավանել գրառումները։