Ցանցում հայտնվել են Google Pixel 4 XL-ի իրական լուսանկարները

Ցանցում հայտնվել են Google Pixel 4 XL-ի իրական լուսանկարները

րիտանական The Teen Tech տեխնոլոգիական բլոգը Pixel 4 XL-ի նոր, կենդանի լուսանկաներ է հրապարակել։ Հոդվածի հեղինակը ինքնաթիռում հանդիպել է Google-ի ներկայացուցիչներից մեկին, ով օգտագործել է դեռևս չներկայացված Pixel 4 XL սմարթֆոնը։

Լուսանկարից պարզ երևում է, որ սմարթֆոնի վերին հատվածը բավական լայն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ էկրանում տեղակայված կլինեն դիմային տեսախցիկը և դեմքի սքանավորման 3D համակարգը, Porject Soli տվիչներն ու բարձրախոսը։

The Teen Tech-ը փաստում է, որ Pixel 4 XL-ն ունի բարձրախոս, որը տեղակայված է աջ կողմում, կորպուսի հետևի հատվածը ապակուց է, իսկ հիմնական տեսախցիկը ունի 3 մոդուլ։ Թե երբ է ներկայացվելու Google Pixel 4 XL-ը հայտնի չէ։