Facebook-ը լրատվականներին 3մլն դոլար կվճարի

Facebook սոցիալական ցանցի պատասխանատուները ամերիկյան խոշոր լրատվամիջոցներին տարեկան 3 մլն դոլար կվճարեն՝ լրատվական նյութերն իր հարթակում տեղադրելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Facebook-ն ընտրել է ABC հեռուստաընկերությունը, The Washington Post պարբերականը, Bloomberg լրատվական գործակալությունը, ինչպես նաև The Walt Disney Company և Dow Jones ընկերությունները։

Նոր հարթակը հնարավոր է ներկայացվի այս տարվա աշնանը։