Մեծ էկրան, երկակի տեսախցիկ. Samsung-ը ներկայացրել է բյուջետային Galaxy A10s-ը

Մեծ էկրան, երկակի տեսախցիկ. Samsung-ը ներկայացրել է բյուջետային Galaxy A10s-ը

Samsung-ը ներկայացրել է Galaxy A10-ի թարմացված տարբերակը: Նորույթը ստացել է Galaxy A10s անվանումը:

Սմարթֆոնն ունի 6,2 էկրան, աշխատում է 8 միջուկանի պրոցեսորով, ունի 2 գբ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնում հիմնական հիշողությունը 32 գբ է, որը կարելի է ավելացնել microSD քարտի միջոցով:

Հետևի հատվածում երկակի տեսախցիկ է տեղադրված՝ 13+2 մպ: Սելֆիի համար նախատեսված դիմային տեսախցիկն ունի սովորական չափորոշիչ՝ 8 մպ:

Galaxy A10s-ն աշխատում է Android 9.0 Pie օպերացիոն համակարգով: Հասանելի կլինի 4 երանգով՝ կապույտ, կանաչ, կարմիր և սև: Գնի և վաճառքի մեկնարկի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: