WCIT 2019-ին Հայաստան կժամանի Միգել Կարասկոն

Boston Consulting Group Թվային կառավարության կենտրոնի առաջնորդ Միգել Կարասկոն WCIT 2019-ի շրջանակում կժամանի Հայաստան։ Նա հիմնական զեկուցողներից մեկն է լինելու։

Կարասկոն հիմնականում աշխատում է պետական սեկտորի հաճախորդների հետ։ Օգնում է նրանց կազմակերպություններին ու ստեղծում ժամանակակից միջոցներ թվային մշակման, տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության համար։

Հիշեցնենք, որ WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Երեւանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը։