Որոշ MacBook-եր կարգելեն տանել ինքնաթիռի սրահ

Որոշ MacBook-եր կարգելեն տանել ինքնաթիռի սրահ

ԱՄՆ-ի քաղաքային ավիացիայի կառավարման վարչությունը արգելել է որոշ մոդեների MacBook անցկացնել ինքնաթիռի սրահ։

Խոսքը 2015-2017 թվականներին արտադրված MacBook Pro-երի մասին է։ Հունիսին Apple-ը հայտարարել էր, որ 15 դյույմանոց էկրաններով գաջեթները կարող են խնդիրներ ունենալ մարտկոցի տաքանալու հետ, ինչն էլ կարող է ստեղծել հրդեհավտանգ իրավիճակ։

Այս պատճառով ընկերությունը հետ էր կանչել իր նոութբուքերը։ Քաղավիացիան գիտի այս խնդիրների մասին և ցանկանում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։ Ըստ քաղավիացիայի սահմանած օրենքի՝ նոութբուքերը չեն թույլատրվում տեղափոխել և՛ սրահում, և՛ բեռների բաժնում։

Թեգեր: Air, airplane, MacBook