Huawei-ը զբաղվում է սեփական քարտեզի ստեղծմամբ, օգնում են Yandex-ն ու Booking.com-ը

Huawei-ը զբաղվում է սեփական քարտեզի ստեղծմամբ, օգնում են Yandex-ն ու Booking.com-ը

Huawei-ը պատրաստվում է թողարկել սեփական քարտեզը։ Այն հասանելի կլինի 2019 թվականի հոկտեմբերին։ Այս մասին հայտնել է China Daily պարբերականը։

Նխագծման և ստեղծման աշխատանքներում իրենց դերակատարումն են ունենալու «Яндекс» և Booking.com ընկերությունները։

Ծառայությունը կաշխատի 150 երկրում և հասանելի կլինի 40 լեզվով։ Քարտեզը ճանապարհը ցույց կտա իրական ժամանակում։ Նավիգացիոն համակարգը ցույց կտա, թե որ մասով են երթևեկում մեքենաները և կունենա վիրտուալ իրականությամբ համեմված գործիքակազմ։

Huawei-ը ստիպված է իր ծառայությունները ստեղծել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ մտցնելուց հետո։

Թեգեր: Booking.com, Huawei, map, Yandex